ART ընկերության

Գործունեության ուղղությունները

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Վերջին թարմացումներ

Խրախուսում 2015թ․


Խրախուսում 2014թ․


"ՑԱՅԳ" հեռուստառադիոընկերություն


1988-ի երկրաշարժից հետո, տարածաշրջանի վերականգնմանը, բնակիչների կուլտուր-քաղաքական աշխարհայացքի ընդլայնմանը, տնտեսության և դեմոկրատիայի զարգացմանը նպաստելու ցանկությամբ Արթուր Ղանդիլյանը, Արմեն Անտոնյանը, Արթուր Եզեկյանը կյանքի կոչեցին Արթուր Ղանդիլյանի գաղափարը` հեռուստատեսություն ստեղծելու մասին:
1991 թ. հունվարի 3 - ստեղծվեց ու գրանցվեց ՙՑԱՅԳ՚ ՀԿ-ն, որը Գյումրու հեռուստաաշտարակի տարածքում վարձակալեց մեկ աշխատասենյակ, մեկ սիրողական տեսախցիկ, ձեռք բերեց երկու տեսամագնիտոֆոն ու սկսեց եթերի նախապատրաստական աշխատանքները: 1992 թ մարտի 10 - հիմք ընդունելով փորձարկումների դրական արդյունքները, ՙՑԱՅԳ՚-ին թույլատրվեց եթերային հեռուստածրագրերի թողարկումª ՀՀ Կապի նախարարության տեխ. միջոցներով:(Թույլտվություն N 12)
1992 թ. մայիսի 10 - Եթեր հեռարձակվեց Հայաստանի առաջին ոչ պետական հեռուստաընկերության ՙՑԱՅԳ՚-ի ծրագիրը, 8 ժամ տևողությամբ:
1993 թ. Էներգետիկ ճգնաժամի պատճառով հեռարձակումներն իրականացվում էին գիշերային ժամերին: (23.00-09.00) 1993 թ. - Բանկային վարկով ձեռք բերվեց պրոֆեսիոնալ սարքավորումների առաջին խմբաքանակը տեսախցիկ, խոսափողներ, մոնտաժման սեղան: 1994 թ. - ՙՑԱՅԳ՚-անդամակցեց ՙԻնտերնյուս-Նետվորկ՚ ամերիկյան կազմակերպությամբ օգնությամբ ստեղծված ոչ պետական հեռուստաընկերությունների անդրկովկասյան միությանը, որտեղ Անդրկովկասի 17 այլ հեռուստաընկերությունների հետ ստորագրում է ՙԱնդրկովկասյան ոչ պետական հեռուստաընկերությունների ընկերակցության՚ ստեղծման հռչակագիր անդրկովկասյան ժողովուրդների մերձեցման, բարեկամության մթնոլորտի վերստեղծման նպատակով: Այս ընկերակցության մեջ Հայաստանը ներկայացնում են ՙՑայգ՚ հեռուստաընկերությունը, ՙԱ1+՚ հեռուստաընկերությունը և Աշտարակի հեռուստատեսությունը:
1994 թ.նոյեմբերի 15 - ՙՑԱՅԳ՚-ը դադարեցրեց եթերային գործունեությունը առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով: ՙՑԱՅԳ՚-ից հեռացավ նախ Արթուր Եզեկյանը, որը հիմնեց ՙՇԱՆԹ՚ ՀՌԸ, ապա Արմեն Անտոնյանը:


  Հարգելի այցելուներ, artgyumri.com կայքը իր նոր տեսքով ամբողջական նյութերով և թարմացումներով Ձեզ կներկայանա շուտով:  Այս պահին կայքը գտնվում է խմբագրման փուլում ուստի թերություների և անհարմարություների համար ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը:   
Գյումրի

Copyright © 2015 ԳՅՈւՄՐԻ: