ART ընկերության

Գործունեության ուղղությունները

ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Վերջին թարմացումներ

Խրախուսում 2015թ․


Խրախուսում 2014թ․


ՄԵՆՔ

 Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին շուրջ 17 տարի կատարել ենք բազմաթիվ բարեգործություններ, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

 


 ...
ART ընկերությունը հիմնադրվել է 1994թ. Գյումրի քաղաքում Արտյոմ Թումանյանի կողմից: Ընկերությունը զբաղվել է մշակույթային գործունեությամբ: Մինչ օրս ընկերությունը կազմակերպում է զանգվածային մեծ եւ փոքր միջոցառումներ, իրականացնում բազմաթիվ բարեգործական ակցիաներ ու ծրագրեր: Կազմակերպությունը գործունեություն է ծավալել նաեվ Վրաստանում, այնուհետեւ Ռուսաստանի դաշնությունում, Ուկրաինայում եվ մի շարք այլ երկրներում: Ռուսաստանի շուրջ 42 քաղաքներում ART ընկերությունը, համագործակցելով Ռուսաստանի դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ անցկացրել է մի շարք մշակույթային միջոցառումներ նվիրված՝ Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակին: Ընկերության կողմից կազմակերպվեց քայլերթ Գյումրի-Շուշի, որի նպատակն էր երկու քաղաքների միջեւ զարգացնել մշակույթը եւ սպորտը: Արդյունքում Գյումրին եւ Շուշին դարձան քույր քաղաքներ: ART ընկերությունը մեկնարկեց «Ոսկե մուշուրբա» ամենամյա մրցանակաբաշխությունը: Որի նպատակն է՝ խթանել բիզնեսին Շիրակի մարզում: ART ընկերությունը, Գյումրու քաղաքապետարանը «Վաստակաշատ Գյումրեցու» տիտղոսով է պագեւատրել թվով 21 մարդու: 2012թվականից ART ընկերությունն իրականացնում է նաեվ «Հատուցում ազատամարտիկներին» ծրագիրը, որի շրջանակներում մեկ շաբաթյա անվճար ուղեգրեր է տրամադրում Արցախյան պատերազմում կռված ազատամարտիկներին, ինչպես նաեվ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: 2013-2014թթ. ընթացքում ավելի քան 450 ազատամարտիկներ եվ զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ ART ընկերության շնորհիվ իրենց հանգիստն են անցկացրել Սեվ ծովում: Ակցիան շարունակական բնույթ է կրում եվ յուրաքանչյուր տարի նոր խմբեր են ընդգրկվելու ծրագրում:
  Հարգելի այցելուներ, artgyumri.com կայքը իր նոր տեսքով ամբողջական նյութերով և թարմացումներով Ձեզ կներկայանա շուտով:  Այս պահին կայքը գտնվում է խմբագրման փուլում ուստի թերություների և անհարմարություների համար ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը:   
Գյումրի

Copyright © 2015 ԳՅՈւՄՐԻ: